Քենիայում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով, չորս մարդ հրազենային վնասվածք է ստացել: AP-ի տվյալներով` ոստիկանությունը Քիսումի քաղաքում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ զենք է կիրառել: Նրանք նոր ընտրություններից առաջ պահանջել են ընտրական հանձնաժողովի բարեփոխումները:

Ընդդիմության առաջնորդ Ռայլա Օդինգան հոկտեմբերի 26-ին կայանալիք նոր նախագահական ընտրություններին հանել է իր թեկնածությունն ՝ասելով, որ առանց բարեփոխումների քվեարկության ժամանակ կծագեն նույն խնդիրները, ինչ նախորդ ընտրություններում:

Գերագույն դատարանը խախտումների պատճառով նախագահ Ուխուրու Քենյաթիի վերընտրությունը չեղյալ է համարել:

Ընդդիմության ղեկավարները կոչ են արել կողմնակիցներին ընտրական հանձնաժողովի դեմ բողոքի ցույցերը շարունակել: