Իրաքի կառավարական զորքերը եւ աշխարհազորայինները «լուրջ հարձակում են նախապատրաստում» Քիրքուքում քրդական ուժերի վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Քուրդիստանի կառավարությանը:

«Մենք ահազանգեր ենք ստանում այն մասին, որ իրաքյան ուժերը, ներառյալ «Ժողովրդավարկան մոբիլիզացիա»-ի աշխարհազորայիններին եւ դաշնային ոստիկանությանը, լուրջ հարձակում են նախապատրաստում Քուրդիստանի վրա», -Twitter-ում գրել է Իրաքի Քուրդիստանի Անվտանգության Խորհուրդը: