Բրազիլիայի դատարանը երկրի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի բանկային համարների եւ ունեցվածքի վրա կալանք է դրել պետական նավթագազային Petrobras ընկերության կորուստների մասին գործի կապակցությամբ, հաղորդում  է Globo-ն:

Դատարանի որոշումը կապված չէ Ռուսեֆի նախագահական գործունեության հետ: Այն վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Ռուսեֆը ընկերության ղեկավար խորհրդի նախագահն էր (2003-2010):

Ռուսեֆը իր գործընկերների հետ 2006-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Փասադենա քաղաքում նավթաթոր գործարան է գնել, ինչը Petrobras-ին 580 մլն կորուստ է պատճառել: