Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստ է ստորագրել երկկողմ առեւտրի համաձայնագիր Կանադայի, բայց ոչ Մեքսիկայի հետ՝ NAFTA-ի բանակցային գործընթացի ձախողման դեպքում, հաղորդում է Reuters-ը: Այս մասին Վաշինգտոնում Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդուի հետ հանդիպման ժամանակ ասել է Թրամփը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա կստորագրի առեւտրի համաձայնագիր Կանադայի հետ, եթե Մեքսիկայի հետ NAFTA-ի հարցով բանակցությունների արդյուքնում համաձայնություն ձեռք չբերվի, Թրամփն ասել է. «Իհարկե: Գուցե մենք չկարողանանք համաձայնվել եւ մեկի եւ մյուսի հետ, բայց մենք կհամաձայնվենք նրանցից մեկի հետ »:
«Տեսնենք, ինչ կլինի: Գուցե մենք համաձայնության գանք, գուցե՝ ոչ: Մենք պետք է հասկանանք, արդյոք մենք կարող ենք մեզ անհրաժեշտ փոփոխություններ կատարել: Մենք պետք է պաշտպանենք մեր աշխատողներին, եւ, իհարկե, վարչապետը ցանկանում է պաշտպանել Կանադային եւ իր ժողովրդին », - ասել է նա:




























