Լրագրողների հանդեպ ճնշումների տեսակետից 2010-ը խաղաղ ընթացավ, սակայն 2011-ին իրավիճակի փոփոխությունը չի բացառվում: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելքոնյանը:
«Քաղաքական իրավիճակը սրվում է նախընտրական շրջանում: Հետեւաբար` ընտրությունների ընթացքում նկատելի կլինի լրատվամիջոցների հանդեպ ճնշման դեպքերի աճ», - կանխատեսեց Ա. Մելքոնյանը: Ըստ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» հետազոտության, 2010-ի 3-րդ եռամսյակ ընթացել է բացարձակապես առանց լրագրողական ճնշումների, ինչը, սենսացիա էր` համեմատած վերջին տարիների նույն ժամանակահատվածի հետ:





























