Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 2 շենքի մի բնակարանից օգնության կանչեր են լսվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության եւ ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարար ջոկատի ծառայողները կոտրել են մուտքի դռան փականը, եւ ոստիկանները հիշյալ բնակարանից բերման են ենթարկել 42-ամյա Արթուր Ա.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նա մտել է 44-ամյա Գայանե Կ.-ի բնակարան, ծեծի ենթարկել նրան, գումար պահանջել, այնուհետեւ բռնություն գործադրելով՝ փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Գայանե Կ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է նախաքննություն: