Դեկտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում կայանալու է Հայաստանի հանրապետական կուսակցության հանդիսավոր նիստը՝ նվիրված կուսակցության ստեղծման 20-ամյակին:
Նիստին մասնակցելու է նաեւ ՀՀԿ նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում ամփոփվելու է կուսակցության 20-ամյա ուղին, գնահատականներ են տրվելու ՀՀԿ գործունեությանը եւ քննարկվելու են ախատանքի հետագա ծրագրերը:





























