ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի այցի մասին տեղեկությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրոք, մենք հիմա անգլիացի գործընկերների հետ պատրաստում ենք բրիտանացի նախարարի այցը Մոսկվա։ Անհասկանալի է, թե ինչու են բրիտանացիները դավաճանել ավանդական դիվանագիտական էթիկային։ Այցի մասին հաղորդումները սովորաբար արվում են համատեղ միջոցառման օրվանից քիչ առաջ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովը։

Օրակարգում ռուս-բրիտանական հարաբերությունների կարգավորումն է։