Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Վլադիմիր Պուտինի՝ Քսենիա Սոբչակին տված հարցազրույցի մասին լուրերը։

«Մամուլի նման հրապարակումները մենք չենք մեկնաբանում»,- ասել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սոբչակն իբր թե հանդիպել է Պուտինի հետ։ Սոբչակը ֆիլմ է նկարահանում իր հոր՝ Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի մասին, եւ Պուտինի հետ զրույցի ֆորմալ թեման ֆիլմի համար հարցազրույց է եղել։ BBC-ի աղբյուրները հայտնել են, որ օպերատորների հեռանալուց հետո Պուտինն ու Սոբչակը մնացել են երես առ երես զրուցելու։