Ռուսաստանի պատվիրակությանը չեն հրավիրել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովին, որը կկայանա Կիեւում։ Այս մասին լրագրողներին հայտնել է պատվիրակության ղեկավար Միխայիլ Եմելյանովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նման աննախադեպ դեպք 25 տարվա մեջ առաջին անգամ է գրանցվում։
Պատգամավորը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցում են երկկողմ տարաձայնություններ ունեցող երկրներ, նախկինում երբեք դա հրավեր չուղարկելու առիթ չէր եղել։ Որպես օրինակ՝ նա բերել է Հայաստանին ու Թուրքիային։ «Միշտ հրավեր ուղարկել են։ Բարդ հարաբերություններ կան Ալբանիայի եւ Սերբիայի միջեւ, Հայաստանի եւ Թուրքիայի, բայց փոխադարձ հրավերներ եղել են։ Նախկինում երբեք այնպես չի եղել, որ հրավեր չուղարկեն»,- ասել է նա։




























