Hustler ամսագրի հրատարակիչ Լարրի Ֆլինթը 10 մլն դոլար է առաջարկել ցանկացած տեղեկության համար, որը կարող է հանգեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթին: Համապատասխան հատարարությունը նա հրապարակել է The Washington Post պարբերականում, փոխանցում է Lenta-ն:
Հայտարարությունը մի ամբողջ սյունակ է զբաղեցնում: Ֆլինթը համառոտ շարադրում է պաշտոնից Թրամփին հեռացնելու մասին իր եզրահանգումները: Նա, մասնավորապես, ԱՄՆ նախագահին մեղադրում է «իր գլոբալ բիզնես կայսրության շուրջ շահերի հակամարտությամբ արտաքին եւ ներքին քաղաքականության վարկաբեկման», «հարյուրավոր կեղծ հայտարարությունների», «աղաղակող նեպոտիզմի» եւ «բարձր պաշտոններին անբավարար որակավորում ունեցող անձանց նշանակման» մեջ:
Նա նաեւ կոչ է արել պարզել՝ արդյոք Թրամփը ռուսների հետ ինչ-որ գործարքներ կնքե՞լ է, թե՞ ոչ եւ արդյոք սպառնալիքի տակ չի՞ դրել ԱՄՆ շահերը հանուն սեփական բիզնեսի շահերի պաշտպանության:




























