Ագրեսիվ տրամադրված երիտասարդությունը կարող է նոր ջարդեր կազմակերպել Մոսկվայում, ինչպիսիք տեղի ունեցան դեկտեմբերի 11-ին, «Մանեժնայա» հրապարակում:

Արդեն լուրեր են շրջում, որ Կովկասից Մոսկվա են ժամանում մարդկանց խմբեր` ազգայնամոլներից վրեժ լուծելու համար:

Որոշ հյուսիսկովկասցիների կայքերում արտահայտություններ են արվում ռուսների դեմ, որոնք կարող են լիովին տեղավորվել «ազգային ատելության սերմանման» հոդվածի մեջ:

«Կոմերսանտ» թերթը մի քանի մեջբերում է անում. «Մետրոն հարմար տեղ է կռիվների եւ մի քանի խոզերի հանդարտեցնելու համար»,- գրել է ոմն islamicrendering:

«Իրեն հարգող յուրաքանչյուր մահմեդական պետք է հավաքվի … ժամին, մետրոյի ... կայարանում: Ձեզ հետ ունեցեք դանակներ, պտուտակահաններ, մահակներ: Բաժանվում ենք խմբերի, կտրուկ հարձակումներ ենք գործում խոզակերների վրա: Ալլահ Աքբար»:

Որոշ կայքեր անգամ «գնդակահարման ցանկեր» են կազմում: Մախաչկալայի «Անժիի» «Վայրի դիվիզիա» ֆան-ակումբի կայքը երրորդ օրն է` գրում է. «Պատերազմ ե՞ք ուզում, դուք այն կստանաք»:

Միեւնույն ժամանակ, կովկասյան համայնքների ղեկավարները ակտիվ աշխատանք են տանում երիտասարդության շրջանում, որպեսզի «վրեժխնդրության գործողություններ» թույլ չտան Մոսկվայում: