Ստրասբուրգում Եվրախորհրդարանի մամուլի կենտրոնը կկոչվի մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի անունով։ Լրագրողը զոհվել էր իր մեքենայի պայթյունից։ Այս մասին հոկտեմբերի 24–ին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։

«Օրինակը, որը ծառայեց Դաֆնե Կարուանա Գալիցիան՝ որպես լրագրող, երբեք չպետք է մոռացության մատնվի։ Նրա պատվին կկոչվի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի մամուլի կենտրոնը»,– գրել է Տայանին Twitter–ում։