Բանակի հզորացումը ոչ թե զանգվածային զինակոչի, այլ երկրում սոցիալական արդարության իրական ապահովման հաշվին պետք է լինի: Այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ նշել է «Ելք» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Բացի այդ, նրա խոսքով երիտասարդներրին բանակ պետք է պատշաճ կերպով կանչեն:
«Թող մարդիկ իրենց գիտական աշխատանքով զբաղվեն: Մենք գիտենք, որ գիտական գործունեության պատճառով բանակից զինակոչիկների 8-10 տոկոսն ազատվում է», - ասել է Գորգիսյանը՝ նշելով, որ ավելի կարեւոր է պարզել, ինչպես են բանակից այլ անձինք ազատվում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ուսուցման տարկետման չեղարկումը ենթադրող օրենսդրության մեջ փոփոխություններն ընդունեց:
Խորհրդարանական ուժերից միայն «Ելք»-ն էր դեմ փոփոխություներին:




























