Թուրքիայի նախագահի փաստաբանը Անկարայի դատախազությունում նախագահին վիրավորելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի դեմ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունն ընդունել է Էրդողանի փաստաբանի հայցադիմումը եւ հայտնել, որ այն ուսումնասիրման փուլում է։

Հիշեցնենք, որ CHP–ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը նախկինում ելույթներից մեկի ժամանակ Էրդողանին անվանել էր ֆաշիստ ու բռնապետ։