Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին կառավարությունում ընդունել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանք հարկային ոլորտում բիզնես-գործընթացների նկարագրության, գնահատման ու վերակազմակերպման վերաբերյալ:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումներին եւ հարկային վարչարարության բարելավմանն առնչվող հարցեր: