2010 թ. 9 ամսում բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) կազմել է 20,7 մլրդ դրամ (մոտ 57,5 մլն դոլար), շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների՝ 2 տոկոս, իսկ ըստ կապիտալի՝ 9,5 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է կենտրոնական բանկը՝ հիմնվելով վերահսկողական հաշվետվությունների հիման վրա։ Շահույթով են աշխատել 19 բանկ, վնասով՝ 2-ը։
Առեւտրային բանկերն ապահովել են 172,1 մլրդ դրամ (մոտ 480 մլն դոլար) համախառն եկամուտ, իրականացրել 146 մլրդ դրամ (մոտ 405 մլն դոլար) համախառն ծախսեր։ Ընդհանուր շահույթը մինչեւ հարկումը կազմել է 26,1 մլրդ դրամ (մոտ 72,5 մլն դոլար)։




























