ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի Նյու Յորքի կենտրոնում ահաբեկչության հեղինակին Գուանտանոմոյի բանտ ուղարկելու հնարավորությունը, որպեսզի նրա գործը քաղաքացիական դատարանի իրավասության տակ չհայտնվի։
Պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք, որ կասկածյալին Գուանտանոմո ուղարկեն, որպեսզի նրան ռազմական դատարանը դատի, Թրամփը չի բացառել, որ իրարդարձությունների նման զարգացումը։ «Ես դիտարկում եմ այդ տարբերակը»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիտարկել արդարադատության ավելի արագ եւ կոշտ տարբերակը։ «Մենք նաեւ պետք է պատիժ սահմանենք, որն ավելի խիստ կլինի, քան այն, ինչ այդ կենդանիները հիմա ստանում են։ Դատը տարիներ է շարունակվում։ Մենք ավելի արագ եւ կոշտ արդարադատություն ենք ուզում»։
Թրամփը մտադիիր է փակել միգրացիոն ծրագիրը որը կասկածյալին թույլ է տվել 2010-ին մտնել ԱՄՆ տարածք օրինական հիմունքներով։
«Այսօր ես սկսում եմ գրին քարտի ծրագրի դադարեցումը։ Ես պատրաստվում եմ Կոնգրեսին խնդրել անհապաղ սկսել աշխատանքը, որպեսզի ազատվենք այդ ծրագրից»,- ասել է Թրամփը։
Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը կարգադրել է խստացնել փախստականների ընտրության ծրագիրը
Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել գրին քարտին
Նյու Յորքի ահաբեկչությունից հետո Թրամփը կարգադրել է խստացնել փախստականների ընտրության ծրագիրը




























