Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել գրին քարտին ։ «Ահաբեկիչը մեր երկրում հայտնվել էր բազմակի վիզայի ծրագրի միջոցով․․․ Ես ուզում եմ ծրագիր, որի հիմքում արժանիքներն են։ Մենք պայքարում ենք նեգաղթի համար, որի հիմքում կլինեն արժանիքները, այլեւս ոչ մի վիճակախաղային համակարգ։ Մենք պետք է լինենք մի քիչ ավելի բարդ ու խելացի»,- գրել է նա իր Թվիթեր միկրոբլոգում։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությոնից հետո կարգադրել է խստացնել երկիր մտնող փախստականների ընտրության ծրագիրը։




























