Մենք պետք է սեղանի խաղողի ուղղությամբ ծրագրեր իրականացնենք և փոփոխություններ կատարենք։ Դրա մասին խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանից արտահանվող այս տեսակի խաղողը եվրոպական շուկայում մեծ պահանջարկ չունի, քանի որ քաղցր է։

«Այնտեղ ոչ շատ քաղցր սորտեր են գնում»,- նշել է նա։

Պապոյանը հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսական արտադրանքի ապահովագրության շրջանակում 350 միլիոն դրամի հայտեր է ստացել և կատարել է բոլոր վճարումները։

Նա նշել է, որ պետությունը շահագրգռված է հնարավորինս արագ կատարել բոլոր վճարումները, սակայն շատ բան կախված է ապահովագրական ընկերությունների և ֆերմերների միջև հարաբերություններից, որոնց արդյունքում էլ Էկոնոմիկայի նախարարությունը հայտ է ստանում։