«Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը թերթի թղթակցին հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում է «լոու քոսթ» (բյուջետային, նաեւ էժանագին ծառայություններ մատուցող ավիաընկերություններ, որոնք տոմսի գնի մեջ ներառում են միայն փոխադրման արժեքը, առանց ավիասննդի եւ այլ ծառայությունների, որոնցից օգտվելու համար պետք է առանձին վճարել) ընկերությունների օրինակով առանձին չվերթերում շատ էժան տոմսեր առաջարկել:
«Շատերն են ասում, թե այս կամ այն երկրում շատ էժան տոմսերով ճամփորդել են: Կարծում եմ, պետք է այդ «շատ էժան» տարբերակն առաջարկենք, եթե կան դրանից օգտվել ցանկացողներ: Թերեւս մարտին կկարողանանք նաեւ այդ տարբերակն առաջարկել»,- ասել էԲաղդասարովը:




























