Թուրքական Beyaz TV հեռուստաալիքին միացած կինը խոստովանել է իր հղիության մասին։

Թուրքական T24.com–ի փոխանցմամբ՝ Beyaz Tv հեռուստաալիքով հեռարձակվող «Կյանքում ամեն ինչ կա» հաղորդման ուղիղ եթերում միացել է մի կին եւ պատմել իր պատմությունը։ Նա հայտնել է, թե չիմանալով, որ ամուսինը երկվորյակ եղբայր ունի, սեռական կապի մեջ է մտել հենց երկվորյակ եղբոր հետ եւ հղիացել։ Կինը պնդել է, որ արդեն 3 ամսական հղիության մեջ է գտնվում։

Հաղորդավարուհին եւ ստուդիայում գտնվող մասնակիցները չեն կարողացել թաքցնել իրենց զարմանքը։