Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին այցելել է Glass world company ընկերության Բյուրեղավանի ապակե տարաների գործարան: Նա շրջայց է կատարել գործարանում եւ ծանոթացել գործարանի ներդրումային ու զարգացման ծրագրերին:

Glass world company -ն հիմնվել է 2004 թվականին, Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքերի վրա K&K International limited-ի կողմից:

2004-2006 թվականներին գործարանն ամբողջովին վերակառուցվել եւ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով եւ հոսքագծերով:

Ընդհանուր ներդումային ծրագիրը կազմել է 12 միլիարդ 140 միլիոն դրամ: Մինչեւ 2012 թվականը ընկերությունը մտադիր է իրականացնել ներդրումնային ծրագիր, որի արդյունքում վերակառուցվելու եւ վերագործարկվելու են 16 հազար 9 հարյուր քմ արտադրական տարածքներ: