ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» օրենքը:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները:





























