Օֆշորային գոտիներում նավաշինարարական ընկերությունների ներկայությունը նորմալ երեւույթ է։ Իմ որդիներն արտառոց բան չեն արել։ Նման հայտարարություն է արել Բինալի Յըլդըրըմը Paradise papers–ում իր որդիների անունները հայտնվելու հետ կապված։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հաստատել է, որ իր որդիները գործունեություն են ծավալում նաեւ Մալթայի օշֆորային գոտում՝ շեշտել է, թե մշտապես իր որդիներին զգուշացրել է, որ երբեք պետության հետ գործարք չիրականացնել եւ պետական բանկերից գումարներ չվերցնել։
«Օֆշորային գոտիներում նավաշինարարական ընկերությունների ներկայությունը նորմալ երեւույթ է։ Իմ որդիներն արտառոց բան չեն արել»,–ասել է Բինալի Յըլդըրըմը։




























