Մերձդնեստրի հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը Մոլդովայի օգտին լրտեսություն անելու համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` առանց ունեցվածքի բռնագրավման: Վարդանյանը պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:

Դատավճիռը դեկտեմբերի 16-ին կայացրել է Մերձդնեստրի Գերագույն դատարանը: Վարդանյանի հանցանքը Քրեական օրենսգրքի «Պետական դավաճանություն» հոդվածով է, գրում է Omega-ն: