ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հանրապետության նախագահը խորին վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Իրանի նախագահին եւ բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին մաղթելով համբերություն, ուժ եւ կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ի երեկոյան7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կմ արեւմուտք:

Վերջին տվյալներով, Իրանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200-ից: