«Հրապարակը» գրում է, որ Սոցիալական պետական ծառայությունում ստուգումները շարունակում է Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը: Ըստ թերթի՝ խախտումների հսկա փաթեթ է գոյացել: «Մեծ թիվ են կազմում «մեռյալ հոգիներին» թոշակ տալու փաստերը, դրանց մեջ կան իսկապես մահացածներ եւ մարդիկ, որոնք տարիներ առաջ հեռացել են Հայաստանից: Ընդ որում, մահացածների վերաբերյալ հատուկ տեղեկանք-գրություններ են վերցրել նրանց հարազատներից, որոնք գրել են, որ իրենց հայրը, մայրը, սկեսուրը մահացել է 1988 կամ 1993 թվին»:
Ըստ թերթի`դա, սակայն, չի խանգարել, որ մահացածը տարիներ շարունակ թոշակ ստանա: Կոպիտ հաշվարկներով` պետբյուջեից տարեկան մի քանի միլիոն դոլար է յուրացվել: «Թե ում գրպանն է գնացել այդ փողը` ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի՞, թե՞ մասնաճյուղերի տնօրենների, պետք է պարզեն իրավապահները: Իսկ մինչ այդ Խաչիկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ նրա պահանջով աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել»,-տեղեկացնում է թերթը:





























