Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով պահպանվում են հարկային արտոնությունները հարուստ ամերիկացիների համար: Agence France-Presse-ի փոխանցմամբ, փաստաթղթով, որը դարձավ Բարաք Օբամայի եւ հանրապետականների գործարքի արդյունք, արտոնությունների գործողության ժամկետը պահպանվելու է եւս երեք տարով, մինչեւ 2013թ. վերջը:

Նախագծով պահպանվելու է գործազրկության նպաստների վճարման ընդլայնման համակարգը մինչեւ 2012թ, սկիզբը: Փաստաթղթի օգտին քվեարկել են 277 կոնգրեսականներ, դեմ են քվեարկել 148-ը: Մի քանի օր առաջ նախագծի օգտին քվեարկել են ԱՄՆ սենատում: Փաստաթղթով նախատեսված միջոցները Վաշինգտոնի վրա 858 մլրդ կարժենան: Օբաման ի սկզբանե դեմ էր արտահայտվում հարկային արտոնությունները պահպանելու օգտին, սակայն ստիպված էր համաձայնության գնալ հանրապետականների հետ: Ըստ Օբամայի, դա բնակչության մյուս շերտերի համար արտոնությունները պահպանելու միակ միջոցն է: