Հայաստանի կառավարությունը ձախողել է իր առջեւ դրված ծրագրերը, ձախողել է կոալիցիոն հուշագրում ամրագրված 22 առաջնահերթությունները. ձախողումներ են արձանագրվում նաեւ ՀՀ նախագահի նախընտրական այն դրույթների ուղղությամբ, որոնք թիրախավորված էին 2010-20111 թվականներ համար։ Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Այս իրավիճակից դուրս գալու համար Կառավարությունը, փոխանակ քաղաքական մեծամասնության հետ միասին փորձեր համադրումներ եւ վերանայումներ իրականացներ, հակամենաշնորհային եւ ազգաբնակչության կենսամակարդակի բարելավման քաղաքականություն վարեր, անում է ուղիղ հակառակը՝ վարելով հակաժողովրդագրական, հակասոցիալական եւ հակամրցակցային քաղաքականություն։ 2011 թվականի բյուջեն իր մեջ արտացոլում է այս ամենը, այն նախաձեռնողական չէ, չի ապահովում ոչ աշխատավարձերի, ոչ նպաստների էական բարձրացում, չի խթանում փոքր ու միջին բիզնեսը, չի ապահովում հավասար տնտեսական մրցակցություն։ Ընդհանուր գնահատականով, Հայաստանն այսօր կանգնած է տնտեսության կառավարման ճգնաժամի առջեւ»,- ամփոփեց ՀՅԴ պատգամավորը։




























