Հայաստանի շախմատի կանանց հավաքականը չի կարողացել մեդալներ նվաճել չինական Նինբո քաղաքում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում։ Վերջին ութերորդ տուրում հայ շախմատիստուհիները 1,5։2,5 հաշվով զիջել են մեդալների համար պայքարող իրենց անմիջական մրցակիցներին՝ ուկրաինուհիներին։ Էլինա Դանիելյանը հաղթել է իր մրցակցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղն ավարտել է ոչ-ոքիով։ Ինչ վերաբերում է Լիլիթ Գալոյանին ու Նելլի Աղինյանին, ապա նրանք պարտվել են իրենց մրցակիցներին։ Արդյունքում հայ շախմատիստուհիները՝ հավաքելով 10 միավոր, զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։ Իսկ աշխարհի չեմպիոն են դարձել Չինաստանի առաջին հավաքականի շախմատիստուհիները։
Եզրափակիչ աղյուսակ. Չինաստան – 12 միավոր, Ռուսաստան – 12, Ուկրաինա – 12, Վրաստան – 11, Հայաստան – 10, Լեհաստան – 10, Հնդկաստան – 9, ԱՄՆ – 6, Չինաստան-2 — 6, Վիետնամ – 2։




























