Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանի պաշտոնաթողությունը Հայաստանի հանրապետական կուսակցության համար անակնկալ չէր: Այդ որոշումը կայացնողը ՀՀԿ-ն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այս որոշումը կապված է Խաչիկյանի անվան շուրջ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվության հետ, որ իբր՝ վերջինս ֆինանսական զեղծարարություններ է թույլ տվել: Պարզելու համար, թե է ինչ է իրականում կատարվում, որոշեցինք Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումներ իրականացնել, քանի որ լրատվամիջոցները մի բան են ասում, Վերահսկիչ պալատը՝ այլ բան, Խաչիկյանը՝ բոլորովին ուրիշ: Այնպես, որ պետք է պարզաբանել ինչ կա իրականում»,-ասել է Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ համաձայն լրատվամիջոցների. ՀՀ վերրահսկիչ պալատը Սոցիալական ապահովության ծառայության ստուգումների ժամանակ մի շարք խախտումներ է հայտնաբերել:




























