Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի վրա ձվեր նետած ուսանողները առաջարկել են պետնախարարին նվիրել կոստյում, որի վրա ձվի հետքերը չեն մնա։
Թուրք ուսանողները այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ Էգեմեն Բաղըշը նրանց դեմ դատական հայց է ներկայացրել՝ իր կոստյումի վերին հատվածի աջ կողմը ձվով հարվածից կեղտոտվելուց համար։
Էգեմեն Բաղըշի դատական հայցը խիստ քննադատության է արժանացել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Սեւգենի կողմից, ով խորհրդարանի ամբիոնից Էգեմեն Բաղըշին է նվիրել նոր կոստյում, որը եւս ձվի հետքեր չի պահում։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայի համալսարանում մի կոնֆերանսի մասնակցելուց հետո Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխովոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ենթարկվել էր ուսանողների կողմից ձվերով հարձակման։




























