Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP)կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ 1,5 լիրայի (400 հազար դոլար) փոխհատուցման հայց է ներկայացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը դատական հայցը ներկայացրել է փաստաբանի՝ Ահմեդ Օզելի միջոցով։ Հայցում նշվել է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի որդիների, եղբոր եւ մյուս բարեկամների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել։
Նշենք, որ Քեմալ Քըլըչդարօղլուն մեջլիսում կուսակցության խմբակցության ժողովի ժամանակ նշել էր, թե Էրդողանը ինչպե՞ս կարող էր չիմանալ, թե իր որդիները, փեսան եւ մյուս բարեկամները օֆշորային գոտիներում միլիոնավոր դոլարներ են ներդրել։



























