2017թ. առաջին 9 ամիսներին ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին է դիմել 105 օտարերկրացի, մեծ մասը՝ Սիրիայից եւ Իրաքից:
Ըստ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կայքում հրապարակված տեղեկատվության՝ մասնավորապես, Հայաստանին ապաստան ստանալու խնդրանքով դիմել է Սիրիայի՝ 37, Իրաքի՝ 25, Իրանի՝ 8, Թուրքիայի՝ 2, Ադրբեջանի՝ 4, Կուբայի՝ 7, Յեմենի՝ 4 քաղաքացի: Հետաքրքիր է, որ այդ անձանցից փախստականի կարգավիճակ է ստացել 56 քաղաքացի, այդ թվում 4-ը՝ Ադրբեջանից, 3-ը՝ Իրաքից, 42-ը Սիրիայից: Մյուս դիմումները կամ մերժվել են, կամ կասեցվել, կամ էլ դեռեւս քննարկման փուլում են:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ապաստան ստանալու խնդրանքով Հայաստանին էր դիմել 110 անձ:




























