Զիմբաբվեի նոր իշխանությունները հավանություն են տվել երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի ծննդյան օրը (փետրվարի 21) ազգային տոն սահմանելու որոշմանը, հայտնում է AP–ը։

Կառավարության որոշումը հրապարակվել է նոր նախագահ Էմերսոն Մանգագվայի երդմնակալության արարողությունից հետո։ Բնակչության մեծ մասը ցնծությամբ է ընդունել Մուգաբեի հրաժարականը։ Այդուհանդերձ Մնանգագվան, ընդունելով Մուգաբեի սխալները, նրան անվանել է ուսուցիչ, իսկ իշխող կոալիցիան շարունակում է գովերգել նրան երկրի զարգացման մեջ ունեցած ավանդի համար։

93-ամյա Մուգաբեի ծննդյան օրը ազգային տոն սահմանելու արշավը սկսվել էր դեռեւս նրա կառավարման օրոք։

Զիմբաբվեի ընդդիմությունը մտադիր է ստուգել՝ ինչպես կիրագործվեն նոր նախագահի խոստումները

Զիմբաբվեի նախկի նախագահն ամսական 150 հազար դոլար կստանա

Զիմբաբվեի նոր նախագահը հայտնել է, թե երկրում երբ կկայանան նոր ընտրությունները