«Հիզբոլլահը» պետք է դադարի այլ պետությունների գործերին միջամտել եւ ընդունի «չեզոք» քաղաքականություն Լիբանանում քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար: Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրին, հաղորդում է Reuters-ը:
«Ես չեմ ուզում իմ կառավարությունում ունենալ քաղաքական կուսակցություն, որը միջամտում է արաբական երկրների գործերին: Ես չեզոքություն եմ ակնկալում, որի մասին մենք կառավարությունում պայմանավորվել ենք: Մենք չենք կարող ասել մեկ բան եւ անել մեկ այլ բան», - ասել է Հարիրին:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին Ռիադում անսպասելիորեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում նա մեղադրեց շիիթական «Հեզբոլլահին» եւ Իրանին` Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն առաջացնելու մեջ եւ հայտարարեց առաջիկայում իր հանդեպ պատրաստվող մահափորձի մասին:
«Հիզբոլլահը» կարծում է, որ Հարիրիի վերադարձը կարող է կարգավորել իրավիճակը երկրում
Սաադ Հարիրին Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարականի հարցում մտափոխվել է
«Հիզբոլլահը» խանգարում է Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիին




























