Բելառուսում շրջափակվել է մի շարք ընդդիմադիր կայքերի, ինչպես նաեւ LiveJournal բլոգհոսթինգի, Twitter միկրոբլոգի, Facebook սոցիալական ցանցի եւ Gmail փոստային ծառայության հասանելիությունը:
Բացի այդ, Բելառուսի տարածքում մարդիկ չեն կարողանում բացել «Խարտիա-97», «Բելառուսկի պարտիզան», ինչպես նաեւ «Սոլիդարնոստ» թերթի կայքերը: Լրագրողները կարծում են, որ ինտերնետային կայքերի շրջափակումը ուղղակի կապ ունի Բելառուսում նախագահական ընտրությունների հետ, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 19-ին, հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը:





























