Forbes հանդեսը նշել է այն 15 գրքերը, որոնք կարող են հարստացնել ոչ միայն հեղինակներին, այլ ընթերցողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը կրկին վերահաստատել է ներդրումային գուրուի իր կոչումը, նրա «Կորպորատիվ Ամերիկայի դասերը» գիրքը՝ հրատարակված Cunningham Group-ի կողմից, հայտնվել է այդ գրքերի ցանկում:

Գիրքը կազմված է Բաֆեթի նամակներից ուղղված իր ընկերության բաժնետերերին, գրված էսսեի ժանրում:

Ցանկում են նաեւ Gotham Capital ընկերության հիմնադիր Ջոել Գրինբալթի «Փոքր գիրք, որ կարող է հաղթել շուկան» գործը, Ֆիլիպ Ֆիշերի «Սովորական բաժնետոմսեր, անսովոր եկամուտներ» գիրքը, Բեն Գրեհեմի «Ողջամիտ ներդրողը»:

Ցանկում է նաեւ Մեթյու Շիֆրինի՝ «Ուրեն Բաֆեթի հարեւանությամբ. Տաղանդավոր ներդրողները» գիրքը: Գրքում ներկայացված են ամենահասարակ մարդկանց պատմություններ՝ բեռնատարի վարորդից մինչեւ հեռացված դի-ջեյ, որոնք կարողացել են կապիտալ ստեղծել իրենց գաղափարների եւ տաղանդի շնորհիվ:

Բաֆեթի ունեցվածքը գնահատվում է 44 մլրդ դոլար, որի կեսը նա խոստացել է նվիրել բարեգործությանը: