Մոսկվայի արեւմուտքում դեկտեմբերի 19-ին, ժամը 22:45-ի սահմաններում ոստիկաններից փախուստի դիմած երկու հանցագործները, նաեւ նրանց սպանված ընկերը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի քաղաքացիներ են: Ներկայումս ստուգում են ոստիկանների կողմից զենքի կիրառման օրինաչափության հարցը, որի հետեւանքով մարդ է սպանվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի մայրաքաղաքում ոստիկանները նկատել են, թե ինչպես են դիմակավորված անձինք փախչում բնակելի շենքից: Ոստիկանության աշխատակիցների նախազգուշացումներին նրանք չեն արձագանքել, ավելին նրանցից մեկը զենքն ուղղել է ոստիկանական պարեկի կողմը: Ի պատասխան ոստիկանը կրակել է հաշվեցուցակային զենքից եւ սպանել է փախստականին:
Դեպքի վայրում գազային 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» ատրճանակ է հայտնաբերվել: Իսկ շենքի բակում միացված շարժիչով մեքենա է եղել: Մեքենայում Հայաստանի քաղաքացիների երկու անձնագիր է հայտնաբերվել:



























