Դեսթեքսի գործունեության քննությամբ զբաղվում է նաեւ ԵԽԽՎ-ն, որի պատգամավոր է եղել մինչեւ սեպտեմբեր

Բրյուսելի դատախազությունը նախկին խորհրդարանական Ստեֆան Ժորիսի եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանի պատգամավոր  Ալեն Դեսթեքսի  ադրբեջանական ռեժիմի հետ կապերի քննություն է սկսել, հայտնում է Le Soir-ը:

Ժորիսը եւ Դեսթեքսը Եվրոպական ընտրական ակադեմիայի հիմնադիրներն են, որը ֆինանսավորում է ստացել Ադրբեջանից, եւ մի քանի անգամ անսպասելի դրական զեկույցներ է հապարակել Ադրբեջանի ընտրական գործընթացների մասին:

Նշենք, որ Դեսթեքսի գործունեության քննությամբ զբաղվում է նաեւ ԵԽԽՎ-ն, որի պատգամավոր է եղել մինչեւ սեպտեմբեր:

Հիշեցնենք, որ Դեսթեքսը նաեւ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն էր: