Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Մերջանը եւ մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշումը, համաձայն որի՝ Շվեյցարիան խախտել է խոսքի ազատության իրավունքը, անսպասելի չէր երկրի համար։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Շվեյցարիայի Արդարադատության եւ ոստիկանության դաշնային դեպարտամենտը։

«Որոշումն անսպասելի չէր, որովհետեւ Մերջանի գործը շատ նման էր Փերինչեքի գործին։  Դատարանի իրավասությունը պահանջում է Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի ռասիզմի դեմ պայքարի  դրույթների զսպված կիրառում, սակայն չի բացառում այն դեպքերը, երբ այս դրույթներով դատապարտումը հակասում է մտքի ազատության իրավունքին։

2010 թվականին Շվեյցարիայի դաշնային դատարանը երեք թուրքերի մեղավոր էր ճանաչել ռասայական խտրականության եւ Հայոց ցեղասպանության ժխտման համար: Ալի Մերջանը, Հասան Քեմալը եւ Էթեմ Քայալին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Նոյեմբերի 28-ի ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Շվեյցարիայի կառավարությունը ստիպված կլինի 4,988 եվրոյի եւ 25,156 եվրոյի չափով փոխհատուցում վճարել:

2015 թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ը նմանատիպ որոշում էր կայացրել թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի գործով: