Չինաստանը չի «ներմուծի» զարգացման արտասահմանյան մոդելներ, չի «արտահանի» սեփական մոդելը, ինչպես նաեւ չի պահանջի այլ երկրներից «նմանակել» չինական պրակտիկան։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Սի Ցզինպինը՝ ելույթով հանդես գալով Չինաստանի կոմունիստական կուսակցության եւ աշխարհի քաղաքական կուսակցությունների միջեւ երկխոսության հաստատման բարձր մակարդակի արարողության ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա»–ն։
Նա շեշտել է, որ այն ամենը, ինչ անում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, ուղղված է չին ժողովրդի բարօրության ապահովմանը, չին ժողովրդի վերածնմանը եւ համայն մարդկության համար խաղաղության եւ զարգացման ապահովմանը:
Այս նպատակներով, Չինաստանի հետ կապված հոգսերի կողքին, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը մտադիր է աշխարհի համար ստեղծել ավելի մեծ հնարավորություններ` խթանելով սեփական զարգացումը:
«Լինելով աշխարհի խոշորագույն քաղաքական կուսակցությունը, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը նաեւ ձգտում է ուսումնասիրել մարդկության սոցիալական զարգացման մոդելը եւ կիսել այն այլ երկրների հետ»,–նշել է Սի Ցզինպինը:




























