Ակնհայտ է, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ընդլայնված ու համընդգրկուն գործընկերության մասին համաձայնագիրը հաջողված պատմություն է։ Այս մասին ԱԺ լսումների ժամանակ, որոնք անցկացվում էին արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, նաեւ «Կոնրադ Ադենաուերի» անվան հիմնադրամի հայկական մասնաճյուղի աջակցությամբ, հայտնել է ՀՀԿ պատգամավոր, արտաքին հարաբերությունների ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ սա հաջողված պատմություն է Հայաստանի արտաքին քաղաքականության ու ընդհանուր Հայաստանի տարեգրության մեջ։
«Սա հաջողված պատմություն է, մասնավորապես նաեւ ԵՄ- ի համար, ոչ այնքան բուն գագաթնաժողովի տեսակետից, որքան քաղաքական ձեռքբերումների»,- նշել է Աշոտյանը, հավելելով, որ տվյալ համաձայնագիրը եզակի հաջողություն է դարձել Բրյուսելյան գագաթնաժողովի անցկացման ժամանակաշրջանում։
ՀԻշեցնենք, որ Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ ընդլայնված ու համընդգրկուն գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում։




























