Պետդուման բոլոր ամերիկյան լրատվամիջոցների մուտքը ստորին պալատ կարգելի, հայտարարել է կանոնակարգի եւ վերահսկողության կոմիտեի ղեկավար Օլգա Սավաստյանովան, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, համապատասխան որոշման նախագիծը կանոնակարգի կոմիտեն կքննարկի, երեքշաբթի այն կդրվի Պետդումայի խորհրդի քննարկմանը, իսկ չորեքշաբթի՝ ստորին պալատի հերթական նիստին: Պատգամավորները խորհուրդ են տալիս նմանատիպ որոշում ընդունել նաեւ շրջանային օրենսդրական ժողովներում:

Սավաստյանովայի խոսքով՝ որոշումն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո՝ մյուս շաբաթվանից:

Նա ընդգծել է, որ նմանատիպ միջոցները պատասխան կլինեն ԱՄՆ կոնգրեսում RT-ի լրագրողներին հավատարամագրերից զրկելուն։

«Մենք մեր որոշմամբ, որը դրվել է Պետդումայի խորհրդի  եւ լիագումար հերթական նիստի քննարկմանը, միակողմանի ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու դեմ ոտնձգությունների անթույլատրելիության մասին մեր վերաբերմունքն ենք արտահայտում»,—- հստակեցրել է պատգամավորը: