ՌԴ-ն այնպիսի տպավորություն ունի, որ ԱՄՆ-ն հատուկ է սադրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին, որպեսզի նա  զորավարժություններ եւ փորձարկումներ կատարի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տպավորությունն այնպիսին է, որ նրանք հատուկ են Կիմ Չեն Ընին սադրել, որ նա դադար չառնի, այլ որ իրենց սադրանքների պատճառով սկսի գործել: Դրա համար, դատապարտելով Փհենյանի հրթիռամիջուկային արկածները, չենք կարող չդատապարտել նաեւ մեր ամերիկացի գործընկերների սադրողական վարքագիծը», — ասել է նա: