«Էկոլուրի» տեղեկացմամբ՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հազիվ է հաջողվում կանգնեցնել տեղի բնակիչների կողմից հրահրված հրդեհները: Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը հայտնել է, որ միայն 2 օր անց երկու օր անց հրշեջ խմբերի եւ Ազգային պարկի ուժերով հաջողվեց թույլ չտալ, որպեսզի հրդեհը խոտհարքերից անցնի անտառին:
«Բնակիչները հրդեհում են խոտը` մտածելով, որ բերքը հաջորդ տարի ավելի լավը կլինի: Իսկ մեզ մոտ հիմա շատ չոր եղանակ է, եւ այրվել է 30-40 հա տարածք: Լավ է, որ հաջողվեց կրակը կանգնեցնել, քանի որ մեքենաների համար այդ վայրերը դժվարանցանելի են»,- ասել է Ալիխանյանը:





























