Թուրքիան մտադիր է կալանք դնել իրանա-թուրքական միլիարդատեր Ռեզա Զարաբի ակտիվների վրա: Զարաբը ԱՄՆ դատարանում փողերի լվացման եւ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար ֆինանսական խարդախության գործով սկսել է ցուցմունք տալ, հաղորդում է Anadolu-ն:

Գործակալության տվյալներով՝ կալանքը կդրվի Զարաբի եւ իր շրջապատի ակտիվների վրա՝ իր դեմ կատարվող հետաքննության շրջանակներում:

Հիշեցնենք, որ թուրք-իրանական միլիարդատեր Ռեզա Զարաբը ԱՄՆ-ում անցյալ տարվա մարտին կալանավորվել էր: Նա մեղադրվում է անօրինական ֆինանսական գործարքներ կազմակերպելու մեջ, որոնք թույլ են տվել Իրանին 2010-2015 թվականներին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Մեղադրանքը ներկայացվեց այս տարվա սեպտեմբերին: Զարաբից բացի,  այն նաեւ ներկայացվեց նախկին նախարար Չագլայանին, պետական ​​բանկի նախկին ղեկավար Ասլանին եւ երկու թուրք քաղաքացիական ծառայողների:

Զարաբի կալանավորումից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, թուրք ազդեցիկ բանկիր եւ Turkiye Halk Bankasi AS-ի ղեկավարի տեղակալ Մեհմետ Հական Աթիլան այդ սխեմայի հետ կապված Զարաբի հետ դավադրություն կազմակերպելու  մեղադրանքով ձերբակալվեց:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Զարաբը համաձայնել է քննության հետ համագործակցել համակարագում վկաների պաշտպանությունը ներառելու փոխարեն:

Հենց սրանով են որոշ լրատվամիջոցնբեր բացատրում այն փաստը, որ Զարաբը ներկա չէ դատարանում, ինչպես նաեւ չկա ամերիկյան ոչ մի բանտում:

 Անկարան բազմիցս պահանջել է Զարաբին արտահանձնել, որը սերտ, այդ թվում ֆիանասական կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս վախենում է, որ Զարաբը ամերիկացի քննիչներին կարող է հայտնել տեղեկություններ, որոնք իրեն խոցելի կդարձնեն: 

Ցուցմունք տալու ժամանակ Զարաբը ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին:

Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին. Զարաբ

Ռեզա Զարաբը սկսել է ցուցմունք տալ

Ռեզա Զարրաբ. Էրդողանի գիշերային մղձավանջը (ֆոտո)