ԱՄՆ-ի համար շատ կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդ մասին դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է եղել նախագահ Բարաք Օբամայի արձագանքը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրած նամակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերաբերյալ:
Լրագրողները հարցել են, թե, արդյոք, Օբաման խոսե՞լ է Էրդողանի նամակի մասին կոնգրեսականներից մեկի հետ: «Չեմ կարծում, թե նախագահը կարող էր ինչ-որ մեկի հետ կապվել այդ հարցով: Կարծում եմ՝ նրա դիրքորոշումը բոլորին հայտնի է»,- սվաղել է Գիբբսը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւը չի ընդգրկվել Ներկայացուցիչների պալատի օրակարգում:
Բանաձեւը մարտի 4-ին 23 կողմ եւ 22 դեմ ձայներով հավաության էր արժանացել Արտաքին հարաբեությունների հանձնաժողովի կողմից:





























