WikiLeaks-ը ստեղծվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, այն ԱՄՆ պետքարտուղարության նախագծերից է։ Դեկտեմբեր 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը։
«Հայտնի է, որ մինչեւ եվրոպական մամուլում հրապարակվելը WikiLeaks-ի նյութերն ուղարկվում են ԱՄՆ Պետքարտուղարություն, ուսումնասիրվում այնտեղ, եւ եթե այդ կառույցը գտնում է, որ դրանց մեջ կան ԱՄՆ-ին ձեռնտու փաստաթղթեր, ապա դրանք հետ են ուղարկվում խմբագրություններ՝ հրապարակելու համար։ WikiLeaks-ում չեք տեսնի մի նյութ, որը կվնասեր ԱՄՆ-ին, սա պարզապես այդ երկրի կողմից կառավարվող, արտոնված գործընթաց է»,- ընդգծեց Սարգսյանը։
Նրա խոսքով, հարց է, թե ԱՄՆ հատուկ ծառայությունները չե՞ն ուզում, թե՞ չեն կարողանում պատասխանատվության ենթարկել պետքարտուղարության 250 հազար փաստաթուղթ գաղտնազերծած WikiLeaks-ի հինադիր Ջուլիան Ասանջին։ «Իհարկե, չեն ուզում»,- նկատեց Սարգսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, WikiLeaks ինտերնետ-ռեսուրսը հրապարակել էր ամերիկացի դիվանագետների մոտ 250 հազար գաղտնի-ծառայողական փաստաթղթեր եւ նրանց նամակները։





























